ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ․ Մակունց
Հուլիսի 23-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունվել է Ջեքի Սփիրի հեղինակած երկկուսակցական լրացումը /ընդունվել է այլ լրացումների հետ միասին փաթեթով (en-bloc)/, որտեղ նշվում է Արցախում ականազերծման համար 1,4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այսպիսով պետքարտուղարության 2021թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` նշելով Լեռնային Ղարաբաղը:
Օրինագիծն ըստ ընթացակարգի, պետք է հաստատվի նաև Սենատում և ներկայացվի նախագահի ստորագրմանը` օրենքի ուժ ստանալու նպատակով:
Հարկ ենք համարում նշել, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման դադարեցման մասին կայացրած որոշումից հետո, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տարել Կոնգրեսում և վարչակազմում` համապատասխան ֆինանսավորումը շարունակելու ուղղությամբ:
Հատուկ շնորհակալություն ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի մեր գործընկերներին՝ հետևողական աշխատանքի համար»,- գրել է Մակունցը:
[4b1d34302c0d567553b12624d441a885.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...