Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի նաև սահմանային անցակետերում
Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի նաև սահմանային անցակետերում:
«ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ այսուհետ հայաստանյան արտահանողները կետեղեկացվեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական մթերքի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Ներկայացվում է թարմացված տեղեկատվությունը
Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի հետևյալ կետերում
«Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099)
«Шелковый путь» (32-й км МКАД)
ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40):
Միաժամանակ տեղեկացնում ենք ձեզ, որ հայ արտահանողները և անհատ ձեռներեցները, ովքեր բախվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և, մասնավորապես, Մոսկվայի տարածքում, Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման խնդրին, կարող են անվճար իրավաբանական օգնություն ներկայացնել հետևյալ կազմակերպություններին.
Իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա «АРМРОСС» – +7 (929) 939 78 00; «ОМЕГА Групп» – +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27; Հայ փաստաբանների ասոցիացիայի Մոսկվայի մասնաճյուղ САР – +7 (966) 153-00-00:
Նշյալ հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84»։
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...