Մարտակերտի Հաթերք համայնքում կկիրառվի մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակում

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում այսօր՝ ժամը 14-ից, կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ:

 

Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ