Հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանային գոտում. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից անդրադարձավ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սկսված լարվածությանն ու հակառակորդի ագրեսիվ հարձակումներին ի պատասխան՝ հայկական կողմի համարժեք պատասխանին, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը նյութական լուրջ վնասներ է կրել:
«Ադրբեջանական կողմը կրել է լուրջ վնասներ, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական մտքի, ուժի և ռազմարդյունաբերական համակարգի ակնհայտ հաղթանակն է: Շատ ավելի ուժեղ էր հասցված բարոյահոգեբանական հարվածը:
Եվ սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ էր ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքներին՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար: Հարկ եմ համարում կատարել մի քանի կարևոր արձանագրումներ․
Նախ՝ Ադբեջանը հարձակվեց ինքնիշխան Հայաստանի սահմանների վրա։ Այն դիրքերը, որոնք դարձել են վերջին օրերի հարձակման կիզակետ, գտնվում են ինքիշխան Հայաստանքի տարածքում, և Ադրբեջանի մեղադրանքներն՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են: Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ գործընթացում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ: Հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանային գոտում»,- նշեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...