Հանդիպումը շատ վատ անցավ. Քերոբյանը՝ գործարարների և վարչապետի հանդիպման մասին

«Menu.am»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպումը շատ վատ է անցել։

 

«Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց։ Հուսով եմ, որ լսողության կորուստը ժամանակավոր է»:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում էր ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: