ԲՀԿ-ն անակնկալի է եկել Բագրատյանի որոշումից
Ինչպես հայտնի դարձավ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս խմբակցությունից։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ Բագրատյանի որոշումը իրենց համար անակնկալ էր, պատճառների մասին որևէ բան չգիտի, գործընկերոջ հետ չի զրուցել, հորդորեց խմբակցությունից դուրս գալու պատճառը ճշտելու համար դիմել հենց Բագրատյանին․
«Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի կոնֆլիկտ, զրույցներ չի եղել, այս հարցը ընդհանրապես չի քննարկվել։ Ես համոզված եմ, որ մեր խմբակցության մեջ էլ որևէ մեկը պատճառների մասին տեղյակ չէ, որովհետև մեզ մոտ բավականին սերտ մթնոլորտ է, մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք։ Ամենաճիշտը կլինի պարոն Բագրատյանին հարցնելը»։
Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց՝ Բագրատյանի որոշումը մեկնաբանել չի կարող․
«Չեմ պատկերացնում՝ ինչ շարժառիթներ են ընկած պարոն Բագրատյանի այդ որոշման հիմքում, ես տեղեկություն չունեմ նման որևէ զարգացման մասով»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ից հայտնել են, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...