Այսօր մահացած զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքին կտրամադրվի 58 մլն դրամ հատուցում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մահացել է Տավուշում հուլիսի 14-ին վիրավորված ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): 

 

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: 

 

«Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով»,- տեղեկանում ենք ֆեյսբուքյան էջից:

Քաղաքականություն

Պատահարներ