Ապամոնտաժված գրատնակները չէին ծառայում բուն նպատակին. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ արձագանքելով մշակույթի նախկին նախարարի գրառմանը:
«Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ափսոսանքով գրել է օրերս ապամոնտաժված գրատնակների մասին:
Հարցն այն է, որ այդ կրպակները, բացի նրանից, որ տեղադրված են եղել խարխուլ իրավական հիմքի վրա, բացի նրանից, որ չէին ծառայում իրենց բուն նպատակին ու դրանցում հաճախ հեռախոսներ, աքսեսուարներ ու այլ «սուվենիռչիկներ» էին վաճառվում, նաեւ խնդիր էին ներկայացնում երթեւեկության անվտանգության տեսակետից՝ խաչմերուկներում փակելով վարորդների տեսադաշտը: Ու առաջին հերթին, գեղարվեստական արժանիքների տեսանկյունից կասկածելի այդ կրպակները ավելի էին ծանրաբեռնում առանց այդ էլ ծանրաբեռնված մայթային հատվածները:
Քաղաքային գործող իշխանության նպատակն է՝ հնարավորինս մաքրել մայթերը այդ բեռից ու ստեղծել ազատ (ոչ թե դատարկ) հանրային տարածքներ, եւ գրատնակներից ազատված տեղը, իհարկե, կբարեկարգվի: Ապամոնտաժումից առաջ կրպակների սեփականատերը ծանուցվել է, որ կարող է սեփական միջոցներով ապամոնտաժել ու տեղափոխել դրանք, ինչը չի արել։ Այժմ կրպակները պահեստավորված են, եւ սեփականատերը կարող է տնօրինել դրանք ցանկացած ժամանակ:
Պարոն Ամիրյանը նաև ակնարկ է անում կենտրոնում ինչ-որ բազմաբնակարան շենքի կառուցման ու այդ համատեքստում՝ օրինականության մասին։ Սրա կապակցությամբ ստիպված ենք կրկին հայտարարելու, որ կենտրոնում բազմաբնակարան կառուցապատում ըստ էության չկա՝ եղած մեկ-երկու կառուցվող շենքերն էլ փաստացի «անցյալի ուրվականներն» են (դրանցից մեկում, օրինակ, 54 ընտանիք դեռ 2008-10 թվերից սեփականության իրավունք ունեն): Ամենայն հարգանքով պարոն Ամիրյանի անձի ու անցած ուղու նկատմամբ, ավելորդ չէր լինի թերեւս հիշեցնել, որ Երեւանի կենտրոնը բազմաբնակարաններով հեղեղվում էր այն ժամանակ, երբ նա հանրային ու պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում ու պակաս հնարավորություն չուներ իր դժգոհությունն արտահայտելու:
Ի վերջո, եթե պարոն Ամիրյանը կրպակների հարցով ՀՀ գործող վարչապետին զանգելու եւ միջամատություն խնդրելու հնարավորություն ունի, պետք է որ հնարավորություն ունենար մեկ այլ վարչապետի՝ իր նախկին ղեկավարին հարցադրումներ անելու, օրինակ, Մոնումենտի այգու հաշվին կառուցված դղյակների օրինականության կամ պատեհության մասին»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...