Ադրբեջանցիները և թուրքերը նախապատրաստվում են լուրջ սադրանքների. Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինչպես և կանխատեսում էինք, ադրբեջանցիները շատ ակտիվ տեղափոխում են արցախա֊ադրբեջանական հակամարտությունը երրորդ երկրների տարածք։ Ռուսաստանի ծիրան-գեյթը, Բեռլինում այսօր այրված ՀՀ դեսպանատան մեքենան, Վրաստանի իշխանություններին ակնհայտ շանտաժի ենթարկելը և տասնյակ սադրանքներ հայերի նկատմամբ տարբեր երկրներում։Այս իրադարձությունների շղթան միամիտ չէ, այլ ադրբեջանցիների կողմից շատ հստակ և հաշվարկված քայլեր են, որոնք հետապնդում են արցախյան հակամարտության շուրջ հանրային աղմուկի բարձրացում տարբեր երկրներում։Այս տեխնոլոգիան առհասարակ կիրառվում է, երբ սրացման հեղինակները (մեր պարագայում՝ Ադրբեջանի ղեկավարությունը) նախապատրասվում է դիմել ինչ-որ լուրջ հարձակողական քայլերի, այս ագրեսիվ աղմուկով փորձել նախօրոք նախապատրաստել հանրային կարծիքը տարբեր երկրներում։Հաշվի առնելով ադրբեջանցիների գործողությունների տրամաբանությունը ներքին,արտաքին,ռազմական և դիվանագիտական ճակատներում՝ կարելի է միանշանակ կարծիք հայտնել, որ ադրբեջանցիները և թուրքերը նախապատրաստվում են լուրջ սադրանքների:Զգոնություն մեզ...»:
[d75c010aa2905b8a8015a090c8fd1e4f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...