Պարզ լիճն այսօր դարձել է առևտրսկան- ձեռնարկատերերի մի թիրախ. Բագրատ Սմբատյան
Ժամանակին հանգստյան գոտի համարվող ու միաժամանակ Դիլիջան արգելոցի մի մասը կազմող Պարզ լիճն այսօր դարձել է առևտրական- ձեռնարկատերերի մի թիրախ, որտեղ ոչ միայն անտեսվում են բնապահպանական նորմերը, այլ նույնիսկ անարգվում է հասարակ քաղաքացին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Բագրատ Մովսեսյանը:
«Տարածքը վարձակալության վերձրած անհայտ ծագման մի կազմակերպություն այն տնօրինում է իր ուզածով, իր հավեսով, իր կանոններով նույնիսկ համաճարակի պայմաններում, թողնելով չկրել դիմակներ' իր աշխատողների կողմից դա նույնպես չանելով։
Բայց դա դեռ հեչ։ Հովեկներին պարտադրում են օգտվել ռեստորանի ծառայությունից, միաժամանակ իսպառ բացառելով տնից բերած սննդի օգտագործումը, կամ որպես այլընտրանք առաջարկելով «խուճուճ» գներով տաղավարներ, որոնց նույնիսկ ամրագրված չեն ինչ որ պրայս-թերթիկում։
Եվ երբ քաղաքացին բարձրաձայնում է իր իրավունքների մասին, իրեն պարզապես վտարում են այդ տարածքից (թեև իրենց է պատկանում միայն սեղանների տարածքը)։
Բազմաթիվ դեպքերում չեն տրվում նույնիսկ ՀԴՄ կտրոններ։
Բայց դա էլ հեչ։ Կարևրը ընդհանրապես տարածքի վիճակն է։ Արդյոք լիճը բնապահպանական օբյեկտ է: Արդյոք պարտադիր էր այդքան աղմկոտ, այդքան մարդաշատ ու աղմկոտ «միկրոդիսնեյլենդի» վերացնել Տավուշի այդ գոհարը: Ովքեր են կանգնած այդ հղպացած ձեռնարկատերերի կողմից, որոնք հանուն իրենց ֆինանսական շահի պատրաստ են վերածել լիճը մի հրեշավոր առևտրա-ժամանցային կենտրոնի, անհիմն ու բարձր գներով, ցածր սպասարկմամբ, սպառողների իրավունքների կոպիտ խախտումներով։
Ցավալի է, երբ խոսում են բնության ինչ որ հրաշքը հէկերով կամ պոչամբարներով «խեղդելու» մասին, բայց զուգահեռաբար նույնը անում են այլ միջոցներով»։
[eb2761aeb1b90595bd6ca04a9185d244.jpg]
[fa11882b35d0cbf8876e7a86835f3f6b.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...