Ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը. Փայլանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը  հայ–ադրբեջանական վերջին լարվածության հետ կապված թուրքական կողմի սպառնալից հայտարարությունների մասով գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին։

 

Հարցադիմումի մեջ Փայլանը մեջբերելով հայ-ադրբեջանական լարվածության օրերին Չավուշօղլուի՝ Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հիշեցրել է, որ Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, ինչից ելնելով պետք է չեզոքություն պահպանի։ Փայլանը նշել է, որ չեզոքություն պահպանելու փոխարեն ցեղային պատճառներից ելնելով, Ադրբեջանին բացահայտ աջակցող հայտարարություններն ավելի են մեծացնում լարվածությունը։

Փայլանը հետևյալ հարցերն է հղել Թուրքիայի գլխավոր դիվանագետին

 

  • 1. Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։
  •  
  • 2. Դեռևս չե՞ք հասկացել, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն մեծացնում է հարցերը:
  •  
  • 3. Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։

 

  • 4. Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:
  •  
  • 5. Թուրքիան, եթե ցեղային պետություն չէ, ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։
  •  
  • 6. Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։
  •  
  • 7. Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը ձեռնտու է միայն Ռուսաստանին։
  •  
  • 8. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին։

Քաղաքականություն

Պատահարներ