Հակառակորդը ծուղակի մեջ է հայտնվել, բայց այդ ծուղակը չի նշանակում, որ վերջնական գերության վիճակում են եղել. Ա. Հովհաննիսյան. ՀԺ
Տեղանքի մարտական իրավիճակից ելնելով՝ հակառակորդը ծուղակի մեջ է հայտնվել, բայց այդ ծուղակը չի նշանակում, որ վերջնական գերության վիճակում են եղել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ Տավուշի հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հարձակման հերթական փորձին։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական հատուկ ջոկատայինները Տավուշում հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հերթական հարձակումն են ձեռնարկել։ ՀՀ զինված ուժերին հաջողվել է գրոհը հետ մղել՝ պատճառելով կորուստներ։ Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից, ունեցել են նաև ծուղակում մնացած զինծառայողներ, որոնք չեն կարողացել կատարել իրենց խնդիրը: Ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո այժմ կատարվում է լրահետախուզում՝ ավելի մանրամասն իրավիճակը հասկանալու համար։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը զոհեր ունի, սակայն թե քանիսն են, չի կարող ասել։
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...