Երեւան - Միներալնիյե վոդի չվերթ տեղի կունենա
Հուլիսի 30-ին Երեւան - Միներալնիյե վոդի չվերթ տեղի կունենա: Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
Երեւան-Միներալնիյե վոդի չվերթը տեղի կունենա 16:30-ին (տեղական ժամանակով): Թռչել կթույլատրվի միայն Ստավրոպոլի երկրամասի, Կարաչաեւո-Չերքեզական Հանրապետության, Կաբարդինո-Բալկարյան Հանրապետության, Հյուսիսային Օսիայի Հանրապետության, Ինգուշեթիայի Հանրապետության, Չեչենական Հանրապետության, Դաղստանի Հանրապետության, Կալմիկիայի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Սեւաստոպոլի բնակիչներին:
«Չվերթին գրանցվել անհրաժեշտ է հետեւյալ հղումով՝ https://www.gosuslugi.ru/395443/1։ Ինքնաթիռում տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կկազմվեն պետական ծառայությունների գրանցման հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...