Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով. ինչ վիճակում են գտնվում. ArmLur. am

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Ըստ աղբյուրի տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է:

Կայքը տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաև, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ.

«Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,- եզրափակել է խոսնակը:


 

Պատահարներ