ՄԻՊ-ը բուհ չընդունվածների բողոքներով դիմել է ԿԳՄՍ նախարարին
Մարդու իրավունքների պաշտպանը բուհ չընդունված դիմորդների բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին:
Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել դիմում-բողոքներ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ։
Մասնավորապես, բողոքներով դիմորդները և ծնողները մտահոգություններ են հայտնել, 2020-2021 թվականի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին մասնակցելու արդյունքում «12.0»-ից «18.75» միավոր ստանալու պարագայում՝ միավորները 1-ին հայտով նշված բուհ ընդունվելուն չբավականացնելու պատճառով իրենց երեխաները (դիմորդները) չեն ընդունվել կամ ընդունվել են 8-րդ հայտով նշված որևէ բուհ, իսկ «7.5» միավոր ստացած մի շարք դիմորդներ 2-րդից 5-րդ հայտերով նշված բուհեր են ընդունվել:
Քաղաքացիներն իրենց բողոքներով խնդրի լուծման տարբերակ առաջարկել են, օրինակ, այն, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավելացնի բուհերում ուսուցման տեղերը, որպեսզի բարձր գնահատական ստացած դիմորդները կարողանան սովորել իրենց նախընտրած բուհում: Մեկ այլ տարբերակ առաջարկվել է դիմորդներին տալ 2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակում բուհում ընդգրկվելու հնարավորություն՝ հետագա կրթության շարունակականությունը սահմանելով մրցութային կարգով՝ ըստ գիտելիքի:
Մարդու իրավունքների պաշտպանը բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին»:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...