Մահացել է երգիչ Բորիս Դավիդյանը՝ Բոկան

Մահացել է  երգիչ Բորիս Դավիդյանը՝ Բոկան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավար Վահե Ղազարյանը։

 

«R.I.P. Բորիս Դավիդյան (Բոկա)… Շատ ափսոս((»,- գրել է նա։

Բորիս Դավիդյանը ծնվել է Բաքու քաղաքում։ Հայրը եղել է պատերազմի մասնակից, որի ավարտից հետո աշխատանքի է անցել գործարանում, մայրը՝ Մարգարիտան եղել է կենսաբան, մահացել է վաղ տարիքում։

Բորիսը վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ, բակերում և շենքերի մուտքերում նվագել է կիթառ և երգել տարբեր երգեր, որը դուր է եկել շատերին։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել էր մանդոլին և դեռ պատերազմի տարիներից գիտեր շատ երգեր։

Բորիսը սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում, առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա և իր երաժիշտ ընկերները հաճախ են ելութներ ունեցել տարբեր տեսակի խնջույքներում։ 1973-1974 թվականներին Բոկան աշխատում էր գիշերները՝ ձայնագրելով իր երգերը Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ 1987 թվականին Բոկան ապրում է Մոսկվայում և երգել «Պոմիդոր» ռեստորանում։ 1988 թվականին ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը։

1996 թվականի սկզբին Բոկան իր ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ՝ ԱՄՆ։

Բոկան երկար տարիներ ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են ՝ Ալեքսանդր Բաղդասարովը (կլառնետ), Համլետ Գալուստյանը, Սուրեն Քերանյան (ստեղնաշարերային գործիքներ), Իգոր Սաֆարովը, Գեորգի Ագաբոպովը (մահացել է 1995 թվականին)։ Բոկայի մտերիմ ընկերիներից է եղել Յուրի Վարդանյանը, որին պատվին երաժիշտը երգ է գրել։

Համերգային ելույթներով հանդես է եկել Ավստրիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։