Կամաց-կամաց համոզվում եմ, որ Ամուլսարի պատմությունը «Մի կաթիլ մեղրն» է դառնալու, իսկ վերջում էլ՝ «Ձախորդ Փանոսը». Արամ Սարգսյան
Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես սկզբից մտածում էի, որ Ամուլսարի պատմությունը լրիվ "Կիկոսի մահն"է... Բա որ թույնը թափանցի գրունտային ջրեր, բա որ խառնվի Ջերմուկի ջրերին, յաաա, բա որ լցվի Սևանը, ու գնաց.... Վայ Կիկոս ջան, վայ բալա ջան...
Հետո մտածեցի, որ լրիվ "Անխելք մարդը" հեքիաթն է, ով փոխանակ չորացած ծառի տակի ոսկին հանի, սիրուն ու հարուստ աղջկան առնի, գնում է գայլին փրկելու... Գայլն էլ բնականաբար մեր ունեցածի վրա վաղուց աչք ունեցող հարևանն է...
Հիմա կամաց- կամաց համոզվում եմ, որ չէ՝ էս "Մի կաթիլ մեղրն" է դառնալու, իսկ վերջում էլ ՝ "Ձախորդ Փանոսը": Ես առաջարկում եմ գտնենք հայկական հեքիաթ, որտեղ խելքը հաղթում է անխելքությանը, խիզախը վախկոտին, բարին՝ չարին։ Ես գտնում եմ, որ ՀՀ-ն օրենքի երկիր է՝ժողովրդի քվեն ստացած լեգիտիմ իշխանություններով, և ովքեր այդպես չեն համարում ու չեն վստահում իշխանությանը, կարող են շարունակել օրենքը խախտելով տնտեսվարողի ճանապարհը փակել, չնայած խախտված ընտրություններով իշխանությունների ժամանակ այդպես չէին վարվում... Ու դա իրենց բնութագիրն է:
Շնորհակալ եմ բոլոր սրտացավ արձագանքների համար, անձնական վիրավորանքներին և անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում՝ հայտնի պատճառով՝ իմաստը չեմ տեսնում:
[e28b287ed6e0ea1e0f0d3eec7b719414.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...