Բնության գրկում 5 հոգուց ավելի մի՛ եղեք. Ոստիկանության հորդորը
Համավարկի դեմ պայքարում ոստիկանության միջոցառումները դրական արդյունք կտան միայն հասարակության աջակցության շնորհիվ։ Պետք է պայքարել միասին, և, հաստատ, կհաղթենք՝ միահամուռ ուժերով օր օրի արձանագրելով ավելի լավ արդյունք։ Եղանակը տրամադրում է, և շատերն են ցանկանում քաղաքից դուրս գնալ։
«Հորդորում ենք հանգիստը կազմակերպել՝ պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոններն ու Պարետի որոշումները։ Բնության գրկում՝ տաղավարներում կամ պիկնիկներին, 5 հոգուց ավելի մի եղեք։ Դա վերաբերում է նաև ռեստորաններում կամ սրճարաններում սեղանի շուրջ նստելուն։ Խուսափեք այցելել հատկապես այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր են մարդկային կուտակումներ։ Սիրելի՛ հայրենակիցներ, ոստիկանության գործողություններն ինքնանպատակ չեն և ոչ էլ ուղղված են ձեր հանգիստը խանգարելուն. միակ խնդիրը ձեր անվտանգության և առողջության պահպանումն է: Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնում ըմբռնման ու հակահամաճարակային կանոնները պահպանելու համար։ Վստա՛հ եղեք, միասինկհաղթահարենք համավարակը»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...