ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները
Հուլիսի 21-ին ԲԴԽ-ն որոշում է կայացրել Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները կասեցնել մինչև նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։ Այդ մասին տեղեկանցնում է ԲԴԽ-ն։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:
Հիշեցնենք, որ դատավոր Գեւորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն անցնում են Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործով։ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով, Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գեւորգ Նարինյանը երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Աննա Մաթեւոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հարուցված քրեական գործի մանրամասներին եւ հայտնելով, որ դատավորերին առնչվող գործով տուժող, սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում ունեզրկման փաստից»:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...