ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Մոսկվայում գործող հայ երիտասարդական կառույցների հասարակական գործիչների հետ
Հուլիսի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող հայ երիտասարդական միավորումներ եւ համայնքային կառույցներ ներկայացնող հասարակական գործիչների հետ։ Այս մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
«Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությանը, սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած զարգացումներին առնչվող հարցեր։
Հանդիպմանը, մասնավորապես, ընդգծվել է համախմբված գործելակերպի, այս օրերին հնարավոր սադրանքներից զերծ մնալու եւ միասնական ջանքերով ծագող հարցերի կարգավորման կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
[1f0fdd88061149bdd8314974311b2fcd.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...