Մահացած 9 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34981 դեպք, որոնցից 23502-ն` առողջացած, 650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 147108 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 104 նոր դեպք և 208 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 209 է:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...