Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Սիրուն է չէ՞»․ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Սիրուն է չէ՞»․ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․«Սիրուն է չէ՞»։ Ինչպես ավելի վաղ ՊՆ խոսնակ…

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

«Սիրուն է չէ՞»։

 

Ինչպես ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էր հայտնել, գիշերը հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։

Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։

Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

 

[76343aab1e35a4cd4cc6b1dcbe99c3d5.jpg]

 

 

[af51205f8d97b9d321812928ed61146f.jpg]

 

[34fb756f858ab2c0a5514add4509be8c.jpg]

 

[703021fdc9af24870608af4762aa3929.jpg]

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250