Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնը այսօր ավարտեց իր աշխատանքները
Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնը այսօր ավարտեց իր աշխատանքները։ Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի լիարժեք գործունեությունը հնարավոր դարձավ ֆանտաստիկ թիմային աշխատանքի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ Արծրուն Հովհաննիսյան-ին, Shushan Stepanyan-ին, Anna A. Naghdalyan-ին և նրանց աջակցող թիմերին։ Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի "Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն" ՊՈԱԿ-ի թիմին, ում կատարած մեծածավալ աշխատանքը թեև չի հանրայնացվում, սակայն հսկայական նշանակություն ունեցավ հատկապես այս օրերին ։ Շնորհակալ եմ նաև Առաջին ալիքին ուղիղ հեռարձակումները ապահովելու համար, Տավուշի մարզպետարանին՝ բազմաբնույթ աջակցության համար:
Հատուկ շնորհակալություն ընդդիմադիր դաշտում գտնվող այն գործընկերներին, ովքեր վերջին օրերին մի կողմ դրեցին ներքաղաքական հարցերը և կարևոր աջակցություն ցուցաբերեցին տեղեկատվական կենտրոնին։ Բոլորիս համագործակցությունը կարծում եմ տվեց իր արդյունքները։ Անշուշտ, եղան որոշ բացթողումներ, որոնք վերլուծելու և հասկանալու ժամանակ դեռ կունենանք»,- գրել է նա։
[4875e5f926ef62fb03094803f3405f72.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...