Դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և լռեցրել հակառակորդին. Արծրուն Հովհաննիսյան
Տավուշի մարզի տարբեր գյուղերում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ գիշերվա ընթացքում եղել են անկանոն կրակոցներ, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել, Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ եղել են կրակոցներ։ Մասնավորապես՝ Ճամբարակի ուղղությամբ եղել են կրակոցներ, օգտագործվել ավտոմատ նռնականետ։ Դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և լռեցրել հակառակորդին», - ասաց Արծրուն Հովաննիսյանը։
Նա նշեց նաև, որ վիրավորների վիճակը շարունակում է մնալ անփոփոխ. մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...