155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ՝ առողջապահության նախարարությանը
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «UCP Wheels for Humanity» կազմակերպության կողմից 155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ են տրամադրվել առողջապահության նախարարությանը: Դրանք բաշխվել են այդ խնդրով զբաղվող 6 բժշկական կազմակերպության` 3-ական` ներհիվանդանոցային օգտագործման համար, մնացած 137-ը` նյարդաօրթոպեդիկ խնդիրներով երեխաներին տրամադրելու նպատակով:
Անվասայլակները տրամադրվելու են այն երեխաներին, որոնց ֆունկցիոնալ վիճակը գնահատվել է 4 կամ 5` ըստ աճի շարժունակության ֆունկցիոնալ գնահատման համակարգի (GMFCS 4,5): Դրանք հարմարեցված են այս խմբի երեխաների համար. ունեն հարակից պարագաներ գլխի դիրքի և պարանոցի անկյան վերահսկողության, կոնքի անկյան, ուսագոտու և իրանի դիրքավորման համար, բազմաֆունկցիոնալ են, նախատեսված թե՛ քաղաքային, թե՛ գյուղական ճանապարհների համար:
[dfbe22afc57a039dc2821ad95443b2ed.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...