Ռուսաստանից Հայաստան ևս 3 չվերթ կիրականացվի
Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի ուղղություններով չարտերային չվերթեր կիրականացվեն։
Տեղեկությունը հայտնում են ՌԴ–ում ՀՀ դեսպանությունից։
«NordStar» ավիաընկերության կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվեն՝
Մոսկվա - Երևան (հուլիսի 22-ին),
Մոսկվա– Գյումրի (հուլիսի 23-ին),
Մոսկվա – Գյումրի (հուլիսի 25-ին)
չարթերային չվերթերը։
Հուլիսի 22-ի և 25-ի չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի հ․94 տոմսարկղից, իսկ հուլիսի 23-ի չվերթի տոմսերը՝ հ․ 85 տոմսարկղից»,–հայտնում է ՀՀ դեսպանությունը։
Համաձայն հաղորդագրության` տոմսերի վաճառքը կմեկնարկի հուլիսի 19-ից (աշխ․ ժամեր՝ 10։00-ից 20։00-ն)։
Տոմսերի արժեքը 14 հազ․700 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։
Նշենք, որ, ըստ ավիաընկերության փոխանցման, տոմսի արժեքի բարձրացումը պայմանավորված է Հայաստանում ավիավառելիքի սակագնի աճի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...