Նման կոչեր անողներն առաջին հերթին պատասխանատվություն են ստանձնում կողմերին՝ ռազմական գործողություններից զերծ պահելուն. Աբրահամյան

Միջնորդ երկրները պետք է խորապես գիտակցեն, որ այդ ձևակերպումների, տերմինաբանության տակ իրենց ստորագրությունն է, ըստ այդմ՝ պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախորդող օրերին Տավուշում Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր ձևաչափով հանդիպումներից հետո գրեթե միշտ իրենց համատեղ հայտարարության ինչ որ հատվածում «խցկում են»՝ «ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի» ձևակերպումը:

Նման կոչեր անողներն առաջին հերթին պատասխանատվություն են ստանձնում կողմերին՝ ռազմական գործողություններից զերծ պահելուն, երկրորդ, նման իրադրության առաջանալու դեպքում գործուն ջանքեր գործադրում կողմերին (այս դեպքում Ադրբեջանին) բանակցությունների սեղան վերադարձնելու համար:

Իսկ միջնորդների միակ հիշվող ձևակերպումը վերջին հայտարարություններում նրանց՝ համավարակի պատճառով տարածաշրջանային այցը չկատարելու վերաբերյալ ափսոսանքն է»,- գրել է Աբրահամյանը:

Քաղաքականություն

Պատահարներ