Հակառակորդի «ORBITER-3»-ը խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով. Արծրուն Հովհաննիսյան
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում այսօր ևս ներկայացվել է սահմանային իրավիճակի ամփոփում: Կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, թեթևակի կրակոցներ հնչել են հրաձգային զենքերից ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի:
Նա նշել է, որ մեր պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական հերթական անօդաչու սարքը, այս անգամ ևս Օրբիտեր 3 տեսակի: Մասնավորապես, հակառակորդի «ORBITER-3»-ը խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով, որը մոդերնիզացրել են հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները:
Ինչ վերաբերում է սահմանային լարվածության հետևանքով օրեր առաջ վիրավորված հայ զինծառայողների առողջական վիճակին, Հովհաննիսյանը նկատել է, որ հիմնականում բոլորի առողջական վիճակում կա դրական դինամիկա, բացի մեկից, ում վիճակը ծայրահեղ ծանր է:
Հովհաննիսյանը նաև նշել է.
«Ճիշտ է, հրետակոծությունները կարծես թե տևական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ապատեղեկատվությունները՝ ամենատարբեր կեղծ օգտատետերից խուճապի տարածում, գնահատականներ և այլն: Ես հորդորում եմ խուսափել գնահատականներ տալուց, ընդհանրացված գնահատականներ են տալիս։ Հատկապես միտում եմ նկատում, որ ընդհանրացնող եզրակացություններ են անում՝ ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Հարգելինե՛րս, վաղ է այդ մասին խոսել, և չտանք այսպիսի ծավալուն քոմենթներ»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...