Գյումրիի Տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակվել է եւս 3 շահառու, իսկ 4-ին վաղը դուրս կգրեն
Գյումրու Տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակվել են եւս 3 շահառու: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյանը:
«Երկու օր առաջ թեստավորել են 35 շահառուի, որոնցից 3-ի մոտ թեստը եղել է դրական»,- ասաց Նունե Գրիգորյանն ու հավելեց, որ նրանց վիճակը լավ է, նրանց տեղում մեկուսացրել են:
Նա նշեց նաեւ, որ Սպիտակի բժշկական կենտրոնում գտնվող տասը շահառուներից 4-ը վաղը դուրս կգրվեն:
Հիշեցնենք, որ խնամքի կենտրոնում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել էր 56 շահառուի (այժմ 59-ը) եւ 12 աշխատակցի մոտ. խնամքի կենտրոնում մահացածների ընդհանուր թիվը 5-ն է, որոնցից մեկի թեստի պատասխանը եղել է բացասական:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...