Երեկ ողջ օրվա ընթացքում չնայած ռիսկային իրավիճակին, իրականացվել են վերականգնողական աշխատանքները սահմանամերձ բնակավայրերում. մարզպետ
Երեկ ողջ օրվա ընթացքում չնայած ռիսկային իրավիճակին, իրականացվել են վերականգնողական աշխատանքները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ առաջին հերթին խոսքը ենթակառուցվածքների վերականգնման մասին է:
«Երեկ օրվա վերջում ավարտել են բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները, այդ թվում ջրագծերի, ոռոգման համակարգերի, որը հնարավորություն է տվել, որ այսօր մարդիկ վերադառնան իրենց աշխատանքի եւ գյուղատնտեսության կիսատ մնացած գործերը հասցնեն մինչեւ վերջ: Ես կարծում եմ, որ իսկապես այսօր ունեցել ենք բուռն աշխատանքային օր մեր գյուղերում: Բոլոր պայմանները կային դա իրականացնելու համար:
Զուգահեռ իրականացվել են հետեւանքների գույքագրման աշխատանքները: Մենք այսօր գրեթե ավարտել ենք ամբողջ գույքագրումը: Դիտարկում ենք, որ ամբողջական գույքագրում կունենանք շաբաթվա ընթացքում, բայց այսօրվա դրությամբ մենք առանձնացրել ենք 12 տոն՝ 6 տուն Այգեպարում, 6 տուն Ներքին Կարմիր Աղբյուրում, որտեղ արդեն կարող ենք սսկսել վերականգողական աշխատանքները»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ երեկ արդեն սկսել են երկու բնակարանների վերականգնման աշխատանքները»,-ասաց մարզպետը:
Նա նաեւ հավելեց, որ երկուշաբթի կունենան երկրորդ խմբաքանակը, որտեղ շինարարները կմտնեն աշխատելու, իսկ շաբաթվա վերջում արդեն կունենան առաջին վերականգնված տները: «Գույքագրման ժամանակ պարզեցինք, որ որոշ ավերածություններ եղել են ոչ թե վերջին օրերին, այլ շատ ավելի առաջ, այդ թվում 1990-ականներին: Դրանք եւս ներառել ենք գույքագրման ցանկերում: Դրանք եւս կվերացվեն:
Գույքագրված են նաեւ վնասված ավտոմեքենաները եւ հաստատ կլինեն նաեւ որոշակի փոխհատուցումներ: Քանի որ ռմբահարվել են նաեւ անասնագոմեր, վնասվել են նաեւ անասուններ, դրանց փոխհատուցումը եւս կտրվի»,-ասաց Չոբանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...