Էդմոն Մարուքյանը դիմել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին
Ինչպես տեղյակ եք, մոսկովյան «Ֆուդ Սիթի» վաճառքի կենտրոնի ադրբեջանցի սեփականատերերն արգելել են հայկական ծիրանի վաճառքն իրենց տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ազգային ատելության հիմքի վրա կատարված այդ արարքը կոպիտ կերպով խախտում է ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ մասը, միաժամանակ հանդիսանում հանցագործություն՝ նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով։
Քաղաքացիաիրավական և աշխատանքային հարաբերությունները չպետք է ծանրաբեռնվեն ազգային պատկանելությամբ։
ՌԴ իրավապահ մարմիններին կոչ եմ անում համարժեք միջոցներ ձեռնարկել ՌԴ օրենսդրության այսպիսի կոպիտ խախտման դեմ. օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։
Շնորհակալությունս եմ հայտնում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին՝ ծիրանի ներկրմամբ զբաղվող մեր համաքաղաքացիներին աջակցելու համար։
Մեր ոգին անկոտրում է։
Երկուշաբթի օրն այս դեպքի առնչությամբ մանրամասն նամակը համապատասխան ուղիներով կփոխանցվի ռուսական կողմին։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...