Քիմ Քարդաշյանը` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողի մասին
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերում գրառում է արել՝ քննադատելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հետ սահմանին։
«Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնացել է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին: Հայաստանում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, և այժմ Ադրբեջանը սպառնում է ռմկաբոծել Հայաստանի ատոմակայանը: Միևնույն ժամանակ, հաջորդ շաբաթ կոնգրեսական փոփոխություններ են լինելու Ազգային պաշտպանության ակտում՝ երաշխավորելով, որ ԱՄՆ-ն հնարավորություն չի տա Ադրբեջանին ռազմական օգնություն ստանալ, որն ուղղվելու է Հայաստանի և Արցախի դեմ: Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և հենց հիմա դիվանագիտական ու քաղաքական միջոցներ ձեռնարկի՝ կանխելու ավելորդ էսկալացիան և մարդկային կյանքերը կորուստները:
Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք կանգնած են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում խաղաղ իրավիճակը խախաղաղությամբ կարգավորել: Ես կոչ եմ անում խաղաղ ճանապարհով լուծել այդ անհիմն հարձակումների հարցը այս իսկապես բարդ համավարակի պայմաններում:
Խնդրում եմ, կոչ արեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին՝ աջակցելու Հայաստանին»,- ասված է Թվիթերում Քարդաշյանի տեղադրած «սթորի»-ում։

Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...