Հակառակորդը մի դեպքում ակտիվանում եւ հաջորդ դեպքում հանդարտվում է, դա ընդունված է ադրբեջանցիների դեպքում. Ա. Հովհաննիսյան
Հակառակորդը մի դեպքում ակտիվանում եւ հաջորդ դեպքում հանդարտվում է, դա ընդունված է ադրբեջանցիների դեպքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, ասուլիսի ժամանակ ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, Տավուշում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ հակառակորդի դադար տալը մարտավարությանը։
«Ռազմական տեսանկյունից դա շատ ընդունված է, հատկապես ադրբեջանցիների դեպքում։ Կարող են տպավորություն ստեղծել, թե հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների, ինչու չէ, նաեւ, մեր զգոնությունը բթացնեն՝ մեկ այլ տեղամասում, կամ մեկ այլ սցենարով դիմելու. չկա նորություն այդտեղ»,- ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ սահմանի այսօրվա օպերատիվ իրավիճակին. «Առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ, կրակոցները եղել են քիչ, կրակոցները եղել են միայն հրաձգային զենքերից։ Այսօր այցելել եմ զորամասերից մեկը, զորքերի եւ հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։ Տեսնում ենք հակառակորդի բոլոր ոտնձգությունների ցանկությունը, եւ եթե կատարվի որեւէ սադրանք, ապա կստանան արժանի հարված»։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...