«Ֆուդ Սիթի»-ի ղեկավարները վստահեցրել են, որ ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար
Ռուսաստանի Հայերի միությունը «Ֆուդ Սիթի»-ում տեղի ունեցած իրավիճակի կապակցությամբ բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։
«Մենք տեղեկացրել ենք նրանց բարդ իրավիճակի մասին, որը ծագել է հայ վարձակալների իրավունքները ոտնահարելու հետեւանքով, եւ խնդրել ենք կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել նրանց օրինական իրավունքները վերականգնելու համար։
Ինչպես հաղորդել է ազգությունների գործերով դաշնային գործակալության ղեկավար Ի․Բարինովը, «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարները վստահեցրել են, որ իրենց համար նույնչափ կարեւոր են բոլոր վարձակալները, այդ թվում՝ հայերը։ «Նրանք ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար»,- այս մասին, ինտսագրամյան իր էջում, գրել է Ռուսաստանի Հայերի միություն նախագահ Արա Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում այսօր շրջանառվել է տեղեկատվություն, որ Մոսկվայի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկից՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթի» շուկայից կեսգիշերին դուրս են բերվել հայկական ապրանքներով բեռնատարներ։ Որոշ մատակարարներ տեղեկացնում են, որ մթերքն արդեն փչացել է։