Երեխեքն են անում, նայում ենք ու հիանում. արդեն 2 կամազ հավաքել ենք. Դդմաշենի համայնքապետ
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում անվադողեր հավաքելու եւ սահման ուղարկելու գործընթացի ակտիվ մասնակցում են երեխաները։ Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Բիանջյանը լուսանկար էր տարածել, թե ինչպես են Դդմաշենի երեխաները համայնքում անվադողեր հավաքում։ Այդ լուսանկարը լայն արձագանք գտավ օգտատերերի շրջանում։
NEWS.am-ը զրուցել է համայնքապետ Ավետիս Ավետիսյանի հետ, որը նույնպես շատ էր ուրախացել երեխաների այդ նախաձեռնության համար։
«Երեխեքն են անում, էնպես են աշխատում, էնպիսի հայրենասիրություն է մտել՝ նայում ենք ու հիանում։ Արդեն 2 կամազ հավաքել ենք. մեկն արդեն ուղարկել ենք մեր զինվորներին, մյուսն էլ շուտով կուղարկենք։ Չենք դադարեցնում աշխատանքները, կանենք այնքան, ինչքան պետք է։ Կմաքրենք ամբողջ համայնքը ու կուղարկենք սահման»,- ասաց համայնքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...