Միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը՝ Ադրբեջանի ահաբեկչական հայտարարությանը՝ ՀԱԷԿ-ի մասին
Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից չեն վրիպել Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի ահաբեկչական սպառնալիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի հայտարարության մասին գրել է հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունը, նույն հոդվածում նաև հիշեցրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին ՝ նրան մեղադրելով Հայաստանի հետ «անիմաստ բանակցությունների» համար:
Ադրբեջանի այս սպառնալից հայտարարությունը չի վրիպել նաև «ՌԻԱ Նովոստի»-ի, РБК -ի, «Ինտերֆաքս»-ի ուշադրությունից: Դրանք մեջբերել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...