
Հաճելի է, երբ ծառայությանդ տարիների հրամանատարին գեներալի կոչում է շնորհվում, իսկ դու դա իմանում ես մամուլից. Հակոբ Արշակյան

Որքա՜ն հաճելի է, երբ վարչապետի կողմից ծառայությանդ տարիների հրամանատարին գեներալի կոչում է շնորհվում, իսկ դու դրա մասին տեղեկանում ես մամուլից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Սա՛ է նոր Հայաստանը՝ իր բոլոր գեղեցիկ գույներով։
Պրն. գեներալ, Ձեզ բարի ծառայություն` ի փառս Հայաստանի Հանրապետության։
Անդրանիկ Փիլոյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն է»,-հավելել է նա: