
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայով

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցությունը «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է.«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ։
Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում»:
Կուսակցությունը բոլոր ներգրավված կողմերին կոչ է արել խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա զոհերից խուսափելու համար՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում: