ԱԻՆ մեքենան հրետակոծվել է Չինարիի վիրավոր քաղաքացուն օգնության հասնելու պահին. մարզպետ
Այսօր Չինարիում հակառակորդ ԱԹՍ-ն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեքենան թիրախավորել և հրետակոծել է այն պահին, երբ փորձել են օգնություն ցույց տալ վիրավոր քաղաքացուն:
Այս մասին ասաց Իջևանում ճեպազրույցին մասնակցող Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ մարզպետի, այսօրվա քաղպաշտպանությունն ու պատսպարումն առանձնահատուկ էր վերջին 30 տարվա պատմության մեջ: «Օրվա երկրորդ կեսին իրականացվում էր պատսպարում ԱԹՍ-ներից, սա նորություն էր , քանի որ եթե մյուս դեպքերում թշնամին տեսանելի էր, և կային պատսպարվելու վայրեր, ապա այս պարագայում րախավորված էր ամբողջ տարածաշրջանը:
Մեն քըստ էության, կարողացանք ապահովել տոտալ պատսպարում: Ոչ միայն մարդկանց, այլև տրանսպորտային միջոցների:
Այսօր իրականացվել է նաև ապաստարանների պայմանների համալրում ծածկոցներով, ջրով, լապտերներով»,-ասաց Չոբանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...