Տղաներ, կեցցե՛ք. Ալեքսանդր Լապշինը` հայ զինվորներին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մամուլում գրվեց, որ հայկական զինված ուժերը խոցել են գերժամանակակից եւ թանկարժեք, մինչեւ 30 միլիոն դոլար արժեքով Elbit Hermes 900 իսրայելական արտադրության անօդաչու։ Այն շատ լուրջ սարքավորում է, որն առկա է տասնյակ երկրների բանակների զինանոցում, եւ կարող է ազատորեն գտնվել օդում երեսուն ժամ։ Պետք է ասեմ, որ սա հարվածային անօդաչու չէ, դրա վրա չկան սպառազինություններ։
Այս անօդաչուի խնդիրը այլ բան է՝ իրականացնել հետախուզություն, ռադիո-որսիչ գործողություն, խոչընդոտների ստեղծում հակառակորդի ավիացիայի եւ ցամաքային ուժերի համար։ Դրանք արտադրվում են սկսած 2009 թվականից եւ լավագույնս են իրենց դրսեւորել։ Ադրբեջանում նման 10-15 հատ կա։ Հիմա մեկով պակասել է։ Փաստորեն սա առաջին դեպքն է, երբ այս մակարդակի ապարատը խոցվում է։ Մինչ այժմ դա անել ոչ մեկին չէր հաջողվել, չնայած այն բանին, որ այս սարքերը մշտապես օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Սուդանում եւ Աֆղանստանում ծավալվող մարտական գործողություններին։ Բացի այդ, այս սարքերը վերահսկում են ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանները, մոնիթորինգ անելով թմրավաճառներին։
Վաղուց այս սարքերը աշխատում են Կոլումբիայում եւ Բրազիլիայում՝ ապստամբների եւ թմրավաճառների դեմ պայքարի համար։ Այնպես որ հայ զինվորներին բրավո։ Տղաներ, կեցցե՛ք։ Ես այստեղ հարցրեցի դեպքի մասին ընկերոջս, ով եղել է Elbit Systems իսրայելական ընկերության ինժեներ-կոնստրուկտոր եւ զբաղվել է այդ եւ այլ անօդաչու սարքերի հավաքմամբ։ Նա հայտարարել է, որ միայն կատարյալ տխմարը նման «թռչող ուղեղը» կդնի հարվածի տակ։ Տրամաբանական է։ Սա նրանց համար Բուդապեշտում զինվոր կացնահարել չէ, ոչ էլ Բաքվում չորս հոգով բլոգերին խեղդել»։



Նմանատիպ հոդվածներ
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...