ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ կիրականացնի Տավուշի մարզում՝ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների առնչությամբ

Այցելել ենք Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաք, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն գյուղեր փաստահավաք աշխատանքներով՝ կապված հուլիսի 12-14-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետանակոծությունների և գնդակոծությունների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն, ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»:

Քաղաքականություն

Պատահարներ