Ադրբեջանական haqqin.az լրատվակայքը հերթական կեղծ տեղեկությունն է տարածել.«Տեղեկատվության ստուգման կենտրոն»
haqqin.az-ը աֆղանական պատերազմի տեսանյութը ներկայացրել է որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»: Այս անգամ Բաքվից ղեկավարվող կայքը ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խոցվում մոտ 10 զինվորական տեղափոխող ռազմական մեքենա։ Կայքը մեծարել է սեփական երկրի զինված ուժերին և հայտարարել, թե Հայաստանի ղեկավարությունը թաքցնում է սեփական կորուստները։
Այս մասին տեղեկացնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:
«Ուսումնասիրելով տեսանյութը, «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզել է, որ այն համացանցում հայտնվել է առնվազն 2019 թվականին։ Ամենայն հավանականությամբ այն արվել է Աֆղանստանում»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Աղբյուրը տեղեկատվությանը կից ներկայացրել է նաև կայքի տարածած տեսանյութն ու դրա բնօրինակ տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...