«Ռոսգոստրախ»-ի նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովը դատապարտվել է ազատազրկման
Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել «Ռոսգոսստրախ» ՀԲԸ-ի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովին՝ բազմամիլիոնանոց հափշտակումների եւ հանցավոր եկամուտների օրինականացման համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Խաչատուրովին նշանակել 8 տարվա ազատազրկում՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում», - ասվում է դատավոր Օլգա Բիկովսկայայի վճռում:
Գործով ներգրավված մեկ այլ անձի՝ Նադեժդա Կլեպալսկայային, ով «ՌոսգոսստրախԲանկ» ՀԲԸ-ի տնօրենների խորհրդի ղեկավար Սվետլանա Կլեպալսկայայի քույրն , եւ «Տեխնիկա ու ավտոմատիկա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը, դատարանը դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Դատարանը ամբաստանյալների համար լրացուցիչ տույժեր՝ տուգանք կամ որոշակի գործունեության արգելք, չի նշանակել:
Բացի այդ, դատարանը դատապարտյալներից բռնագրավել է ավելի քան 8 միլիարդ ռուբլի՝ տուժածներին պատճառած վնասներիի («Բանկ ՖԿ Օկրիտիե» ՀԲԸ-ին՝ մոտ 5,8 մլրդ եւ «ՌԳՍ Ակտիվներ» ԲԲԸ-ն՝ մոտ 2,3 մլրդ) հատուցման համար։
Ըստ դատավճռի, Խաչատուրովը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափի վատնումների (ՌԴ ՔՕ 160-րդ հոդվածի 4-րդ մաս), հատկապես խոշոր խարդախության (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մաս) եւ հանցավոր եկամուտների օրինականացման (ՌԴ ՔՕ 174.1-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետ) մեջ, Կլեպալսկայան՝ վատնումներին օժանդակելու (ՌԴ ՔՕ 160 հոդվածի 4-րդ մաս, 33-րդ հոդվածի 5-րդ մաս), խարդախության եւ օրինականացման մեջ:
Դատարանը պարզել է, որ 2017թ․ հունվարից մինչեւ 2018թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Խաչատուրովը, լինելով «ՌԳՍ Ակտիվներ»-ի գլխավոր տնօրեն եւ «Ռոսգոսստրախ»-ի փոխնախագահ, Կլեպալսկայայի եւ այլ հանցակիցների հետ միասին, յուրացրել են «Նեւսկի» անշարժ գույքի փակ ներդրումային հիմնադրամի ավելի քան 18 000 ներդրումային բաժնետոմսեր։ Դրանց փաստացի արժեքը կազմել է ավելի քան 2 միլիարդ 290,7 միլիոն ռուբլի: Բացի այդ, խարդախ ճանապարհով առեւանգվել է «Ռոսգոսստրախ»-ի ավելի քան 15 միլիոն բաժնետոմս, որոնց արժեքը գերազանցել է 5 միլիարդ 779 միլիոն ռուբլին: Դրանից հետո դատապարտյալները օրինականացրել են ստացած գումարը:
2018-ի գարնանը կալանավորված Խաչատուրովն ու Կլեպալսկայան իրենց մեղքը չեն ընդունել:
Խաչատուրովի դեմ դատավճիռը կբողոքարկվի, «Ինտերֆաքս»-ին հայտարարել է նրա փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնը:
«Մենք, իհարկե, բողոքարկելու ենք դատավճիռը: Այս փաստաթուղթը, բացի ափսոսանքի եւ դառնության զգացողությունից, ոչինչ չի առաջացնում»,- ասել է Գոֆշտեյնը:
Գոֆշթեյնի կարծիքով՝ «նման դատավճիռները թունավորում են Ռուսաստանի, որպես պետության, գործարար միջավայրը եւ ներդրումային գրավչությունը»: «Ցավալի է, որ դատավճիռը կայացնելիս, ի հեճուկս օրենքի եւ առկա ապացույցների, դատարանը այդքան դաժան վերաբերվեց երկու անմեղ մարդկանց ճակատագրին»,- նշել է փաստաբանը:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայկական ԶՈւ կողմից իրականացված գիշերային պատժի...