Կոչ ենք անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք մուտք գործելուց
Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում է ինչպես տեղի ազգաբնակչության, այնպես էլ տվյալ տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը՝ փաստացի, հնարավորություն ընձեռելով հակառակորդին ուղիղ եթերի ռեժիմով դիտարկել մեր տարածքում տեղի ունեցող գործողությունները, ինչը բացարձակ անթույլատրելի է։
Մեկ անգամ ևս կոչ ենք ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու լիարժեք կերպով կատարել ՀՀ ԶՈՒ՝ անվտանգության տարրական կանոններին առնչվող հորդորները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...