Մոսկվա-Երևան չվերթի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Մոսկվայից դեպի Երևան չվերթի մասին, որում ասվում է. «Հայտնում ենք, որ «Red Wings» ընկերության ս/թ. հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով:
Տոմսերի ազատ վաճառքը տեղի կունենա հուլիսի 6-ին ( մինչև ժամը 21:00-ն), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 13։00-ն) օդանավակայանի N94 տոմսարկղից:
Տոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ»։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...