Մահացել է կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն
91 տարեկանում մահացել է իտալացի հանրահայտ կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր, «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Էնիո Մորիկոնեն: Մորիկոնեն մահացել է Հռոմի կլինիկաներից մեկում, ուր տեղափոխվել էր վայր ընկնելուց հետո։
Ինչպես հայտնում է la Repubblica-ն, Մորիկոնեն հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», իսկ 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆիայի ոլորտում ունեցած ավանդի համար։ 1987թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների։ Մորիկոնեի երաժշտությամբ կինոնկարներից են «Մի բուռ դոլարների համար», «Մի քանի դոլարով ավել», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ», «Նոր կինոթատրոն՝ Պարադիզ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Ծովահրեշ» հեռուստասերիալը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...