Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ. Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ:
«Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․
Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից ➡️ 300 հազար դրամ։
Երկու անգամ բարձրացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից ➡️️ 300 հազար դրամ։
Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։
Զգալիորեն բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․
Քաղաքաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից`26․500 դրամ:
Գյուղաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից`26.500 դրամ:
Գյուղաբնակ աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 18․000 դրամից`53․000 դրամ:
Գյուղաբնակ չաշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում)`26․500 դրամ։
Կատարվել են նաև մի քանի այլ փոփոխություններ։
Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի` ՀՀ-ում գտնվելու պահանջը: Այսինքն ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի վճարումը չի դադարեցվի:
Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:
Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:
Հաջորդիվ կանդրադառնամ նաև երեխա ունեցող ընտանիքիների բնակարանային ապահովմանը վերաբերող նոր ծրագրերին»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...