Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրիի պատվավոր քաղաքացու» կոչում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին (Ֆրունզիկ) հետմահու շնորհվել է «Գյումրիի պատվավոր քաղաքացու» կոչում:
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր, Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առիթով հարգանքի տուրք մատուցելով հայ նշանավոր դերասանին՝ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ծաղիկներներ դրեցին Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց գտնվող դերասանի հուշարձանին:
Այնուհետ ներկաները եղան նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում: Սամվել Բալասանյանը թանգարանին է փոխանցել պատվավոր քաղաքացու հուշամեդալը և ավագանու որոշումը:
Մհերը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, ծնվել է 1930 թվականին Լենինականում, ապրել Տեքստիլ թաղամասում:
Այն փողոցը, որտեղ անցել են անվանի դերասանի մանկության ու պատանեկության տարիները, կրում է նրա անունը, իսկ շենքին փակցված ցուցանակը հիշեցնում է, որ 1937-1953 թվականներին այդ տանն է ապրել Մհեր Մկրտչյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սատանիզմի քարոզ, թե՞ հոգեկան շեղում. անչափահաս հայ աղջկա տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել
Տիկ-տոկ սոցիալական ցանցի հայ օգտատիրուհին, որն ի դեպ անչափահաս երեխա է, մի տեսանյութ է տարածել, որտեղ ցույց է տալիս թե ի...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...
ՀՐԱՏԱՊ. Կենոնական բանկի դիմաց քաղաքացիները բեռնատարից ճայթուկներ են նետում
ԿԲ-ի դիմաց ակցիա է. քաղաքացիները բեռնատարից ճայթուկներ են նետում: