Չափազանց սխալ է, տրամաբանությունից զուրկ և վտանգավոր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից վերացնել. Արման Աբովյան
Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացմանը։
«Դե ինչ, փորձե՛նք հասկանալ, թե ինչու ԿԳՄՍ նախարարը և առհասարակ ամբողջ նախարարությունը, շատ համառ և հետևողական կերպով գնացին դեպի «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացման` որպես առանձին առարկա դպրոցական ծրագրերի շարքում։
Ես հիշում եմ փաստարկները, որոնք հնչեցնում էին այս գաղափարի հեղինակները։
Ուրեմն` առաջինը իրենք պնդում էին, որ ներառված ծրագրի մեջ տեղեկությունը և դասավանդումը չի համապատասխանում իր նպատակին։ Երկրորդը` Հայաստանում կան այլ հավատքներ դավանողներ և պետք է հարգել նաև իրենց տեսակետը։ Երրորդը՝ Եկեղեցու պատմությունը կներառվի Հայոց պատմություն առարկայի մեջ։
1.Ենթադրենք, որ կային, ինչ- որ խնդիրներ բովանդակության և դասավանդման հետ։
Ի՞նչն էր խանգարում իրենց` Եկեղեցու ներկայացուցիչների հետ այս հարցը համատեղ կարգավորել:
2.Սա Հայաստանն է, և մենք` հայերս, հարգանքով վերաբերվելով բոլոր ավանդական «հավատքներին», այնուամենայնիվ, Հայ Առաքելական Եկեղեցու զավակներն ենք և ինձ համար (հազար ներողություն) միևնույն է, որ իմ ազգի դարավոր հավատքը իմ Հայրենիքում կարող է ինչ -որ մեկին դուր չգալ։ Կարծում եմ` շատ պարզ և հստակ բացատրեցի։
3.Հայոց Եկեղեցու պատմությունն այնքան լայնածավալ և խորը իմաստ ունի, որ պարզապես հանցագործություն է՝ սովորել այդ պատմությունը մակերեսային կամ հպանցիկ։ Կարծում եմ, որ հստակ բացատրեցի իմ դիրքորոշումը։
Կրկնեմ, որ ես համարում եմ՝ չափազանց սխալ, տրամաբանությունից զուրկ և վտանգավոր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից վերացնել` որպես առանձին առարկա։
Ասեմ ավելին` սա, իրականում շատ արտահայտիչ որոշում է, որը ցույց է տալիս, թե ինչ անդեմ ,անհայրենիք և «կոսմոպոլիտ»(վատ իմաստով) սերունդ են փորձում կերտել իշխանությունները։
Հ.Գ Եթե, ինչ-որ մեկը համարձակվի իմ գրառման տակ անվայել արտահայտություններ անել Եկեղեցու հանդեպ, ապա իսկույն կարգելափակվի իմ էջից։
Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու»,-գրել է պատգամավորը։
[9c367732d4b140e66282cc604bbe2936.png]
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...