Այլ

«Նեյտրոնը» կորոնավիրուսի կանխարգելման նպատակով 170.000 դոլարի օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին

«Նեյտրոնը» կորոնավիրուսի կանխարգելման նպատակով  170.000 դոլարի  օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին
«Նեյտրոն» գիտաարտադրական միավորումը  (Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյան) նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով   170.000 դոլարի…

«Նեյտրոն» գիտաարտադրական միավորումը  (Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյան) նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով   170.000 դոլարի օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին:

168.am-ի հետ զրույցում «Նեյտրոն» ԳԱՄ ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշան Ավագյանն ասել է, որ օժանդակությունը ներառում է ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ և ծախսանյութեր:

«1. Տրամադրվել են համաշխարհային ճանաչում գտած նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր՝ 25,000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

2. 12.500 հատ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստեր՝ 66,700 ԱՄՆ դոլար արժողությամբ:

3. 300.000 հատ պաշտպանիչ դիմակներ (միավորի գինը՝ 60 ՀՀ դրամ)՝ 37.500 ԱՄՆ դոլար արժողությամբ:

4. ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումների պարագաներ և ծախսանյութեր: Դրանք են՝

– Համակարգիչ/ լափթոփ Roto-Gene Q սարքերի համար

–  Անխափան սնուցման սարքեր Roto-Gene Q սարքերի համար

– 0.2 մլ փորձանոթներ՝ Roto-Gene Q սարքերի համար/ տուփում 1000 հատ

– Էպենդորֆներ 1.5 մլ, ԴՆԹ-ազ, ՌՆԹ-ազ չպարունակող

– Ծայրակալներ ֆիլտրով, 200 մկլ/ տուփում 96 հատ/

–  Ծայրակալներ ֆիլտրով, 1000 մկլ/ տուփում 60 հատ/

– Ծայրակալներ ֆիլտրով, 10 մկլ/ տուփում 96 հատ/

– 12 մլ ոչ ստերիլ պոլիստիրենե փորձանոթներ՝ պտուտակավոր կափարիչով, ինքնուրույն կանգնող

– Ավտոմատ դոզատոր 0.5-10; 20-200; 100-1000 մկլ (յուր. 2 հատ, ընդհանուր 2 հատ կանգնակի հետ): Վերջին կետում նշվածն ընդհանուր 39.500 ԱՄՆ դոլար արժողության է»,- մանրամասնեց Շուշան Ավագյանը:

Հավելենք, որ 83. «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումը 950.000 դրամ է փոխանցել  կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250